Պարսից ծոցում այս պահին գտնվում են 87 երկրի բեռնատար նավեր, որոնք սպասում են Հորմուզի նեղուցով անցնելուն: Նման տվյալներ է հայտնել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը:

«Այս պահին Արաբական ծոցում գտնվող նավերը ներկայացնում են աշխարհի 87 երկրի շահերը, և ինչպես նախագահն է նշել, նրանք պարզապես չեզոք և անմեղ անցորդներ են», – ասվում է Քուփերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:

Share.