CGM San Antonio առևտրային նավը մայիսի 5-ի ուշ երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Պարսից ծոցի արևելյան մասում: Այս մասին հաղորդել է CBS News hեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց։
Նրանց տվյալներով՝ նավը խոցվել է, ենթադրաբար, ցամաքային բազավորման թևավոր հրթիռով, ինչի հետևանքով ֆիլիպինյան անձնակազմի մի քանի անդամ վնասվածքներ են ստացել։
Աղբյուրները նշել են, որ ֆրանսիական ընկերությանը պատկանող նավը խոցվել է տեղական ժամանակով մայիսի 5-ի ուշ երեկոյան, երբ այն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մերձակայքում՝ Դուբայից ոչ հեռու։
Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաստատել է, որ երեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հաղորդագրություն է ստացել այն մասին, որ «բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով»։
