ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (IMO) ղեկավար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով Պարսից ծոցում արգելափակվել է շուրջ 1500 նավ և 20,000 նավաստի։
Շրջափակումն սկսվել է փետրվարի վերջին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական բախման մեկնարկից ի վեր, ինչը լուրջ սպառնալիք է համաշխարհային էներգակիրների մատակարարման համար։
Դոմինգեսի փոխանցմամբ՝ ավելի քան 30 հարձակումների հետևանքով արդեն 10 նավաստի է զոհվել։ Նա ընդգծել է, որ անմեղ մարդիկ դարձել են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրավիճակի պատանդը։
IMO-ի ղեկավարը կոչ է արել զերծ մնալ դեպի Պարսից ծոց նավեր ուղարկելուց՝ նոր զոհերից և տնտեսական հսկայական կորուստներից խուսափելու համար։
