Իրանի պատասխանը երկրի հարավում ԱՄՆ-ի կողմից նոր հարվածներին կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի, հայտարարել է երկրի «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Ամերիկյան կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։ Պատրաստվեք 200 դոլարանոց նավթի», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Զոլֆաղարիի խոսքով՝ քանի  դեռ Վաշինգտոնը շարունակում է իր «ռազմական արկածախնդրությունները» տարածաշրջանում, համաձայնություն չի լինի։

Share.