Հզոր ձնաբուքը երկուշաբթի օրը հարվածել է Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքին՝ Մերիլենդից մինչև Մեն, ստիպելով միլիոնավոր մարդկանց մնալ տանը՝ ուժեղ քամու և բքի նախազգուշացումների, տրանսպորտի դադարեցման, ինչպես նաև դպրոցների և ձեռնարկությունների փակման ֆոնին, հայտնում է FRANCE24-ը:
Օդերևութաբաններն ասել են, որ փոթորիկն ամենաուժեղն է վերջին տասնամյակի ընթացքում՝ հյուսիս-արևելյան մետրոպոլիտենի հատվածներում տեղալով ավելի քան 2 ֆուտ (60 սանտիմետր) ձյուն, տեղ-տեղ գերազանցելով կուտակման ռեկորդները, անշարժացնելով տրանսպորտը և նույնիսկ ստիպելով ՄԱԿ-ին հետաձգել Անվտանգության խորհրդի նիստը:
Պաշտոնյաներն արտակարգ դրություն են հայտարարել, և դպրոցները փակվել են, այդ թվում՝ Նյու Յորքում, որն ունեցավ իր առաջին ձյունառատ օրը վերջին վեց տարվա մեջ:
Ազգային եղանակային ծառայությունը հայտնել է, որ սպասվում է մեկ այլ փոթորկ, որը կարող է ավելի շատ ձյուն բերել տարածաշրջան այս շաբաթվա վերջին:
