Ուկրաինայի մայրաքաղաքում երեքշաբթի օրը տեղի կունենա «ցանկացողների կոալիցիայի» նիստը և «Ուկրաինա — Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներ» գագաթնաժողովը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:

Կիև են ժամանել Խորվաթիայի, Էստոնիայի, Լատվիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ ինքն է ժամանել Կիև։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր սա նրա տասներորդ այցն է։

Share.