Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային կոշտ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հակամարտության արդյունքը և լուծումը կախված են բացառապես երկրի ներքին համախմբումից, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։

«Սիրելի քաղաքացիներ, պատերազմի ավարտը կախված է հեղափոխության առաջնորդից և ձեզնից. մի՛ լսեք ոչ մեկին»,- հայտարարել է նա։

Ըստ Ռեզայիի՝ Իրանը զիջումների գնալու մտադրություն չունի և կհասնի իր նպատակներին։

«Մենք չենք կանգնի, մինչև թշնամուն չստիպենք զղջալ և չհասնենք մեր անվիճելի իրավունքներին»,- ընդգծել է խորհրդականը։

Նա նաև նշել է, թե իր կարծիքով՝ դիմակայության մեջ դադարն անընդունելի է։

«Բանականությունը չի թողնում թշնամուն շնչելու հնարավորություն տալ»,- ասել է Ռեզային։

Նա նաև անդրադարձել է ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցին՝ հայտարարելով Իրանի՝ տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու կարողության մասին։

«Նույնիսկ եթե ամբողջ աշխարհը միավորվի,  չի կարող բացել Հորմուզի նեղուցը։ Պատճառն այն է, որ դրա աշխարհագրական դիրքը բազմակիորեն մեծացնում է այն փակել ձգտող ուժերի կարողությունները»,- հայտարարել է նա։

Եզրափակելով՝ Գերագույն առաջնորդի խորհրդականը վերահաստատել է հասարակության և երկրի ղեկավարության կարևոր դերը։

«Պատերազմի ավարտը կախված է բացառապես ժողովրդից և Գերագույն առաջնորդից։ Ժողովուրդը պետք է ամուր լինի իր դիրքորոշման մեջ»,- եզրափակել է Ռեզային։

Share.