Կրկին օդային տագնապ է հնչել Թել Ավիվում՝ այն բանից հետո, երբ Իսրայելը բանակը տեղեկացրել է Իրանից հրթիռային արձակումների ֆիքսման մասին, երկնքում լսվում են պայթյուններ, ենթադրաբար՝ ՀՕՊ աշխատանքից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Հրթիռային անկման կամ տուժածների մասին հաղորդագրություններ չեն եղել: Սա այսօր Իսրայելի դեմ Իրանի չորրորդ հրթիռային հարձակումն է։

Իսրայելի հրթիռակոծման նախազգուշացման համակարգի համաձայն՝ տագնապի ազդանշաններ են տրվել կենտրոնական Իսրայելի տասնյակ քաղաքներում, ինչպես նաեւ հարավային Իսրայելում։

Share.