Իրաքի հյուսիսի քրդական Էրբիլ քաղաքում չորեքշաբթի անօդաչու թռչող սարքեր են խոցվել՝ ԱՄՆ հյուպատոսության և Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդագրություններից հետո։
«Երկու անօդաչու թռչող սարք է խոցվել Էրբիլի երկնքում, որի բեկորներն ընկել են մեծ հինգաստղանի հյուրանոցի մոտ, իսկ մի քանիսը՝ բարձրակարգ տարածքում գտնվող կարևոր կառավարական միջոցառումների համար օգտագործվող դահլիճի մեջ,որտեղ հաճախ օտարերկրացիներ են այցելում»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։
Աղբյուրը հավելել է, որ Էրբիլի օդանավակայանի բազայում տեղակայված ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը որսացել են անօդաչու թռչող սարքերը, զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ֆրանսպրես գործակալության լրագրողները հայտնել են նաև, որ Էրբիլի օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքեր տեղակայող ՀՕՊ ուժերից բարձր թրխկոցներ են լսել։
ԱՄՆ հյուպատոսության և Էրբիլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, երկինքը պատել է խիտ սև ծխով, սակայն հայտնի չէ՝ արդյոք դա ընկնող բեկորների՞ց, թե՞ ուղղակի հարվածից է առաջացել։
