Մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում, հաղորդում է Pars Today-ը։

Միևնույն ժամանակ, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայում արձագանքում են Իրանից եկող հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ)։

Ըստ հայտարարության՝ լսվող ձայները պաշտպանական համակարգերի կողմից հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցելու արդյունք են։

Share.