ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է արտակարգ իրավիճակներում չներգրավված կառավարական աշխատակիցներին, ինչպես նաև Լահորում և Կարաչիում ԱՄՆ հյուպատոսությունների աշխատակիցների ընտանիքի անդամներին լքել Պակիստանը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով:
«Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո պահպանվում է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների սպառնալիքը, ինչպես նաև առևտրային ավիաչվերթների զգալի խափանումների հավանականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
