Պակիստանի ներքին գործերի նախարար Սեյեդ Մոհսեն Նաքվին Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Առաղչիին և նրան փոխանցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գրավոր ուղերձը՝ հասցեագրված Իրանի գերագույն առաջնորդին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Իրանի դեմ ընթացող պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական գործընթացի վերջին զարգացումներին, որտեղ Պակիստանը հանդես է գալիս որպես միջնորդ կողմ:

Share.