Պակիստանն Իրանին տրամադրել է վեց ցամաքային միջանցք, որոնք թույլ կտան բեռների տարանցիկ փոխադրումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտարարել է Պակիստանի առևտրի նախարարությունը։
Որ Dawn պարբերականի տվյալներով՝ Իրանի համար նախատեսված ավելի քան 3000 կոնտեյներ ներկայում կուտակված է Կարաչիի նավահանգստում։ Դրանց դուրսբերումն արդեն սկսվել է։
Ընդ որում, Պակիստանի իշխանությունները որպես իրանական բեռների համար ապագա խոշոր տարանցիկ և լոգիստիկ կենտրոն նշել են Գվադարի նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին՝ Իրանի սահմանից 70 կմ հեռավորության վրա։
