Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 22-24, երեկոյան՝ 16-18 աստիճան։

Եղանակի տեսություն
