Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

58-րդ րոպեին «Բուդյո-Գլիմտի» կազմում աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Իենս Պետեր Հոյգեն: 72-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց կիսապաշտպան Հոկոն Էվիեն, որին արդյունավետ փոխանցում կատարեց Իենս Պետեր Հոյգեն:

«Ինտերի» միակ գոլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, որը նորվեգական թիմի դարպասը գրավեց 77-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ:

«Բուդյո-Գլիմտին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել էր նորվեգական թիմը:

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Ինտեր» – «Բուդյո-Գլիմտ» ՝ 1:2 (տեսանյութ)

Ալեսանդրո Բաստոնի, 77 – Իենս Պետեր Հոյգե, 51, Հոկոն Էվիեն, 72

Share.