Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց պորտուգալական «Սպորտինգին» եւ բավարարվեց 0:0 հաշվով։
«Արսենալը» պայքարը շարունակում է առաջին խաղում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոն», որը պայքարից դուրս էր թողել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։
