Չինաստանի Ռազմական տրիբունալը երկրի նախկին պաշտպանության նախարարներ Վեյ Ֆենհեին և Լի Շանֆուին մայիսի 7-ին մահապատժի է դատապարտել: Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար: Սակայն դատարանը համաձայնել է դատավճռի կատարումը հետաձգել երկու տարով։

Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում հետաձգմամբ մահապատիժը հաճախ փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, եթե դատապարտված անձը հանցագործություն չի կատարում հետաձգման ժամանակահատվածում:

Share.