Չինաստանն արգելափակել է ԱՄՆ պատժամիջոցների կատարումը հինգ չինական ընկերությունների դեմ, որոնք ենթադրաբար կապված են իրանական նավթի առևտրի հետ, հաղորդել է Սինհուա գործակալությունը։

Չինաստանի առևտրի նախարարությունը շաբաթ օրը հրաման է արձակել, որն արգելում է ճանաչել, կատարել և պահպանել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք կիրառվել են հինգ չինական ընկերությունների նկատմամբ՝ իրանական նավթի հետ գործարքներին նրանց ենթադրյալ մասնակցության պատճառով

Share.