Չինաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ Երկու առաջնորդները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան»,- ասել է Գո Ցզյակունը։

Նա հավելել է, որ «նախագահ Պուտինի այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան մայիսի 19-20-ը։

Share.