Պեկինը զգուշացնում է Թրամփին, այս մասին գրել է Financial Times-ը։

Հրապարակման համաձայն՝ Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին։

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի վարչակազմը խոշոր գործարք է պատրաստում՝ Թայվանին չորս Patriot համակարգեր և այլ զենք վաճառելու համար։

Գործարքի ճշգրիտ արժեքը դեռևս անհայտ է, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ այն կարող է հասնել մինչև 20 միլիարդ դոլարի։

Սա վերջին ամիսներին երկրորդ զենքի փաթեթն է լինելու. դեկտեմբերին ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին ռեկորդային 11,1 միլիարդ դոլարի զենքի վաճառք։

Չինաստանը լուրջ մտահոգություն է հայտնել նոր փաթեթի վերաբերյալ։ Աղբյուրների համաձայն՝ այն զգուշացրել է ԱՄՆ-ին, որ զենքի վաճառքը կարող է խաթարել Թրամփի ապրիլին նախատեսված այցը Չինաստան։ Աղբյուրները հայտնել են, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը բարձրացրել է այս հարցը Թրամփի հետ։

Մասնագետները կարծում են, որ փաթեթի շուրջ գործընթացը կհետաձգվի մինչև Թրամփի վերադարձը Չինաստանից։

Share.