Պեկինին ուղղված պահանջները՝ միանալու Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միջուկային զինաթափման շուրջ երկխոսությանը, անհիմն են և չեն կարող կատարվել: Ինչպես  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

«Չինաստանի նկատմամբ պահանջը միջուկային զինաթափման շուրջ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև այսպես կոչված եռակողմ բանակցությունների նիստերին մասնակցելու մասին այս փուլում անհիմն է, անարդար և չի կարող կատարվել», – նշել է նա։

Share.