Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ չինական փոքր ընկերությունները շարունակում են երկակի նշանակության բաղադրիչներ արտահանել Իրան և Ռուսաստան: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:
Խոսքը շարժիչների, մարտկոցների և չիպերի մասին է, որոնք անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքերի արտադրության համար: Մասնավորապես, չինական ընկերություններից մեկը շուկայում առաջ է մղել գերմանական նախագծմամբ շարժիչներ, որոնք կիրառվում են իրանական «Shahed-136» հարվածային դրոնների մեջ:
ԱՄՆ պաշտոնյաները խոստովանում են, որ այս մատակարարումները կանխելը բարդ է, քանի որ օգտագործվում են սովորական կոմերցիոն մասեր:
Ինչպես նշում է աղբյուրը, չինական մատակարարներից շատերը փոքր ֆիրմաներ են, որոնք քիչ են առնչվում ամերիկյան պատժամիջոցների հետ և գնալով ավելի բացահայտ են գործում»:
