Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 15-ին կավարտվեն քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» կընդունի պորտուգալական «Սպորտինգին»։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը կմրցի Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

Արդեն կիսաեզրափակիչ են դուրս եկել Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» – «Սպորտինգ»՝ 23։00 (Երեւանի ժամանակ),  (առաջին խաղ՝ 1։0)

«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 2։1)

Ապրիլի 14

«Աթլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։0)

Ադեմոլա Լուկման, 31 – Լամին Յամալ, 4, Ֆերան Տորես, 24

Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 80

«Լիվերպուլ» – ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

Ուսման Դեմբելե, 73, 90+2

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։

Share.