ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social  սոցցանցում տեղեկացրել է, որ չեղարկել է իր հատուկ ներկայացուցիչների այցն Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ բանակցությունների նպատակով։

«Չափից շատ ժամանակ է ծախսվել ուղեւորությունների վրա, չափից շատ աշխատանք։ Բացի այդ, նրանց «ղեկավարության» շրջանում հսկայական պայքար է ընթանում եւ խառնաշփոթ է տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է գլխավորը, ներառյալ հենց իրենք։ Բացի այդ, մենք ունենք բոլոր հաղթաթղթերը, իսկ նրանք՝ ոչ մեկը։ Եթե նրանք ցանկանան խոսել, թո՛ղ զանգահարեն»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Share.