Ուկրաինայի Գերագույն ռադան 19-րդ անգամ հավանություն է տվել համընդհանուր զորահավաքը 90 օրով՝ մայիսի 4-ից օգոստոսի 2-ը երկարաձգելու մասին օրինագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 304 պատգամավոր։ Այնուհետև փաստաթուղթը պետք է ստորագրեն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը և Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Ռադան 90 օրով երկարաձգել էր նաև երկրում գործող ռազմական դրությունը։
Հիշեցնենք, որ ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում մտցվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։
