Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ Կիեւը պատրաստ է Թուրքիայում անցկացնել Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
«Մենք պատրաստ ենք Թուրքիայում Զելենսկի-Պուտին ձեւաչափով առաջնորդների հանդիպմանը՝ Էրդողանի եւ Թրամփի մասնակցությամբ։
Ուկրաինան վերջերս այս ազդանշանը փոխանցել է թուրք գործընկերներին, քանի որ Թուրքիան կարեւոր դեր է խաղում խաղաղության ջանքերում»,- նշել է նա, փոխանցել են տեղի լրատվամիջոցների։
