Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են հեռանալ Դնեպր գետի աջ ափին գտնվող իրենց դիրքերից։ Այս մասին գրում է «Херсонский вестник»-ը՝ նշելով, որ ուկրաինական ուժերը աստիճանաբար լքում են Անտոնովկա բնակավայրը։
Հրապարակման համաձայն՝ հակառակորդի կողմից լքված ժամանակավոր տեղակայման կետերը հարվածների են ենթարկվում «Դնեպր» խմբավորման 18-րդ բանակի կողմից։ Նշվում է նաև, որ Դնեպրի աջ ափին գրեթե չեն մնացել այնպիսի վայրեր, որոնք կարող են ծառայել որպես ապաստան ուկրաինական ուժերի համար։
Ավելի վաղ Ռուսաստանի 810-րդ ծովային հետևակի բրիգադի փոխհրամանատար, փոխգնդապետ Իվան Կոմարովը հայտարարել էր, որ Դնեպրի կղզիների համար մղված մարտերը եղել են հատուկ ռազմական գործողության ամենածանր փուլերից մեկը։
