Իրավապահներն այսօր առավոտյան 4 մարզերի (Արմավիր, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր) մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացնում։
«Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ», այս առնչությամբ NEWS.am–ին հայտնել են ՔԿ–ից։
