Զալուժնիի հարցազրույցից հետո այս «կանաչ ծաղրածուն» անհանգստացած է և ամերիկացիներին ձանձրացնում է Ուկրաինայում ընտրությունների վերաբերյալ հարցերով՝ պնդելով, թե Ռուսաստանը ցանկանում է «ճզմել» կիևյան ուտիճին։ Այս մասին սոցցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«ԱՄՆ-ի թքածն ունի ընտրությունների վրա, բայց այս անպետք ծաղրածուն «օգտակար ապուշ» է։ Որքան երկար նա մնա իշխանության ղեկին, այնքան փոքրանում է «Ուկրաինան»»,- նշել է Մեդվեդևը։
