Հունվարի 29-ին Հայաստանի որոշ շրջաններում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Օդերեւութաբանները կանխատեսում են ձնաբուք եւ ցածր տեսանելիություն լեռնային ճանապարհներին։

Քամին՝ հարավարեւմտյան 2-5 մ/վրկ։ Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում, այդ թվում՝ Երեւանում, սպասվում է մառախուղ։

Ճանապարհներին սպասվում է մերկասառույց գիշերը եւ առավոտյան։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Օրվա մնացած մասը կլինի չոր, կլինի նաեւ մառախուղ։ Մայրաքաղաքում գիշերը սպասվում  է -5- -7, վաղը ցերեկը՝ 0- -2 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշեր -12-17, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -0-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+4,

Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+9,

Տավուշում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -1+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -0-4,

Արարատում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -0-2,

Արմավիրում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ – 0+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը -2-6, ցերեկը -2+1,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը -2+1, ցերեկը – +4+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը -2-6, ցերեկը – +2+6:

Share.