Թուրքիայի Կայսերիում ոսկու խանութներից մեկը թալանելուց հետո էշի վրա նստած փախած տղամարդը ոստիկանությունում հայտնել է, որ դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Թուրքական Huriiyet–ի փոխանցմամբ՝ Մեհմեդ Չ.–ն ձերբակալվելուց հետո պատմել է, որ դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ երեկոյան որոշել է գնալ եւ կրկին ալկոհոլ գնել։ Նա նշել է, թե տեսել է, որ խանութը փակ է եւ աչքով է ընկել է ոսկերչական խանութը։ «Երբ ոսկու խանութը տեսա, հիշեցի իմ ֆինանսական խնդիրները։ Մոտակայքում կար բեռներ բարձրացնող փոքրիկ էլէկտրական մեքենա։ Դա կարողացա աշխատեցնել եւ դրա միջոցով բացեցի խանութի պատուհանները եւ ներսում վերցրեցի ոսկիները»,–նշել է Մեհմեդը՝ ավելացնելով, որ դեպքի վայրից փախել է էշի վրա նստած։

Share.