Չորեքշաբթի օրը ոսկու գները նվազել են, քանի որ ներդրողները զգուշավորություն են ցուցաբերում՝ գնահատելով Մերձավոր Արևելքի հակամարտության տնտեսական հետևանքները ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) առաջիկա դրամավարկային քաղաքականության որոշման ֆոնին, հայտնում է «Reuters»-ը։

Գրինվիչի ժամանակով ժամը 04:42-ի դրությամբ ոսկու սփոթ գինը նվազել է 0,4%-ով՝ մեկ ունցիայի համար կազմելով 4,984.29 դոլար։ ԱՄՆ-ում ոսկու ապրիլյան ֆյուչերսները նույնպես նվազել են 0,4%-ով՝ հասնելով 4,987.30 դոլարի։

«Ոսկու գների հետագա դինամիկան մեծապես կախված կլինի ԴՊՀ-ի կողմնորոշիչ քաղաքականությունից… Արդյո՞ք ԴՊՀ-ն դեռևս կդիտարկի այս տարի տոկոսադրույքի մեկ փոփոխության հնարավորությունը, թե՞ Մերձավոր Արևելքում տիրող խիստ անկայուն իրավիճակի պատճառով կսկսի հիմքեր նախապատրաստել դրույքաչափն անփոփոխ թողնելու համար»,- նշել է «OANDA» միջազգային ֆինանսական ընկերության ավագ վերլուծաբան Քելվին Վոնգը։

Share.