Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։

Share.