Երեկ՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 243 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 60-ամյա Մխիթար Հ.-ի վարած «Mercedes Sprinter» և 56-ամյա Գարուն Ե.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գարուն Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գորիսի բաժին, որ տուժածը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
