Շտապ բուժօգնության աշխատակիցներին միանվագ կտրամադրվի 40․000 դրամ պարգևատրում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք վերջապես ապահովագրական հիմնադրամից վերջնական ստացանք արդյունքները, որ բարձրացվելու է շտապօգնության աշխատակիցների գումարները, արդեն իսկ նախատեսում ենք, որ ապրիլ ամսվա համար բժիշկները և բուժքույրերը ֆելտշերները 20% ավել, գծային բրիգադների համար վարորդները՝ 30%։ Նախատեսված է նաև ֆելտշերական բրիգադների համար  և հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսովԼ Քանի որ հաշվարկն արված է մարտի 1–ից, իսկ աշխատավարձը արդեն ստացել են, միանվագ կտանք պարգևատրում 40–հազարական դրամ մարտ ամսվա համար»։

Share.