Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi», «Toyota Corolla», «Chevrolet Volt», «Hyundai», «BYD»  և «Nissan» մակնիշերի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վերամբարձ կռունկը, որը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Share.