Շանհայի հյուսիս-արևելքում կկառուցվի աշխարհի ամենամեծ սատանայի անիվը։ Այն կունենա 228 մետր բարձրություն։ Ինչպես հայտնում է «Ցզեֆան ժիբաո» թերթը, շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականի վերջին։
«Շանհայյան կամար» անվանումը ստացած ատրակցիոնը նախատեսվում է կանգնեցնել Բաոշան շրջանում՝ Յանցզի գետի դելտայի և «Ուսունկոու» միջազգային կրուիզային տերմինալի հարևանությամբ։ Անիվը ներառված է լինելու տարածքի տեսարժան վայրերի ընդհանուր համալիրում։
Նախագծի արժեքը կկազմի 2 մլրդ յուան (293 մլն դոլար)։
Աշխարհի ամենամեծ սատանայի անիվը «Բոհայի աչքն» է։ Այն ներկայումս գտնվում է Չինաստանի արևելյան Շանդուն նահանգում: Այն ունի 142.52 մետր բարձրություն: Խցիկները շարժվում են անշարժ օղակաձև կառուցվածքի արտաքին եզրագծով:
