Շակիրան կրկին բարձրաձայն խոսել է կանանց համերաշխության մասին, այս անգամ իսպանական «Al Cielo Con Ella» շոուի հետ անկեղծ հարցազրույցում։
Երգչուհին քննարկել է իր համաշխարհային շրջագայության՝ «Las Mujeres Ya No Lloran»-ի կոնցեպտը, որտեղ ներկայացրել է, այսպես կոչված, «Գայլուհու 10 պատվիրանները»՝ կանանց ուժի, անկախության և աջակցության մանիֆեստ։ Հաղորդավարը հատուկ ուշադրություն է դարձրել հինգերորդ կետին. «Գայլուհին չի հարձակվում, նա պաշտպանում է իրեն»՝ հարցնելով, թե արդյոք այս կանոնը միշտ գործում է։
Շակիրան պատասխանել է, որ այս «պատվիրանները» հիմնված են երկու հիմնական գաղափարների վրա՝ ինքնասիրություն և «ոհմակի» աջակցություն, այսինքն՝ մյուս կանանց։ «Ես ուզում եմ, որ մենք չմրցենք, այլ օգնենք և աջակցենք միմյանց, հատկապես կանանց», – ընդգծել է նա։
Երգչուհին նաև վկայակոչել է Մադլեն Օլբրայթի հայտնի մեջբերումը. «Դժոխքում հատուկ տեղ կա այն կանանց համար, որոնք չեն օգնում մյուս կանանց»։
Ըստ Շակիրայի, այս միտքը դարձել է իր փիլիսոփայության հիմքը և ոգեշնչման աղբյուրը իր «Գայլուհու պատվիրանների» համար։ Այս հայտարարության համատեքստը աննկատ չի մնացել երկրպագուների կողմից: 2022 թվականին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ նրա աղմկահարույց բաժանումից հետո, Կլարա Չիա Մարտիի հետ նրա անհավատարմության մասին լուրերի ֆոնին, երգչուհին իր աշխատանքներում հաճախ է անում նուրբ (և ոչ այնքան նուրբ) ակնարկներ:
Օրինակ, նրա «պատվիրաններից» մեկը ներառում է հետևյալ արտահայտությունը. «Գայլերը չեն տենչում այն, ինչ պատկանում է ուրիշներին»՝ claramente («ակնհայտորեն») բառի ավելացմամբ, որը երկրպագուները մեկնաբանել են որպես Կլարայի անվան հետ խաղ: Շակիրան այս տեխնիկան օգտագործել է նաև իր հնչեղ երգում՝ BZRP Music Session #53-ում: Երգչուհու շրջագայությունը շարունակում է ռեկորդներ սահմանել. Մեխիկո քաղաքում նա ներգրավել է մոտ 400,000 հանդիսատեսի, և առջևում են մեծածավալ ելույթներ, այդ թվում՝ Բրազիլիայի Կոպակաբանա լողափում համերգ, որտեղ սպասվում է մինչև մեկ միլիոն մարդու լսարան:
