Դրանք խաղաղ ցույցեր չէին. ուզում էին Իրանը վերածել Սիրիայի։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով հունվարին Իրանում բռնկված բազմահազարանոց ցույցերին։
«Ինչպես գիտեք տնտեսական որոշ հարցերով պայմանավորված Իրանում մի քանի օր տեղ էին ունեցել բողոքի ակցիաներ, հատկապես շուկաների ներկայացուցիչների կողմից։ Իրանի սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված է, որ ժողովուրդն ունի խաղաղ ցույցերի իրավունք և այս դեպքերի ժամանակ էլ Իրանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց խաղաղ ցույցերի իրավունքը։
Հենց նույն ուժերը, որոնք ձերնարկեցին այս ագրեսիան Իրանի դեմ, հատկապես հունվարի 8-9–ին զինված և կազմակերպված խմբեր ներդրեցին Իրանում ցույցեր իրականացնող մարդկանց շրջանում, որի հետերանքով մենք ծանր կորուստներ ունեցանք։ Նրանք թիրախավորում էին, կրակում էին թե անվտանգության ուժերի, թե քաղաքացիական բնակչության դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ կորուստներ եղան։ Նրանք նաև ավերում և վնաս էին հասցնում հանրային օբյեկտներին, անձնական օբյեկտներին, մարդկանց ունեցվածքին։ Նրանք ուզում էին Իրանը վերածել Սիրիայի, որը նրանց չհաջողվեց։
Բնական է և ակնհայտ, որ կա հստակ տարբերություն խաղաղ ցույցերի և և բռնի ուժով ուղեկցվող գործողությունների, հանցագործությունների միջև։ Որևէ երկիր չի հանդուրժի բռնությամբ ուղեկցվող գործողությունները։ Որևէ երկիր չկա, որը կհանդուրժի այն անձանց և այն ուժերին, որոնք կրակում են անվտանգություն ներկայացուցիչների ուղղությամբ։
Ցավոք սրտի, այս կազմակերպված հանցավոր խմբերի գործողությունների հետևանքով, ինչպես նաև այդ հանցավոր խմբերի դեմ իրականացված անվտանգային ուժերի համապատասխան գործողությունների ընթացքում, այդ խառնաշփոթի հետևանքով, մեր համերկրացիներից շատերը զոհվեցին և վիրավորվեցին»,–ասաց դեսպանը։
Նա նշեց, որ Իրանի կառավարությունը թափանցիկ ցանկ է ներկայացրել, որտեղ ներկայացված են թե քաղաքացիական շրջանում զոհված անձինք, թե հանցավոր խմբերի ներկայացուցիչները, թե ուժայինների ներկայացուցիչները, որոնք սպանվել են։
«Երբ նրանք իրենց նպատակին չէին հասնում, Թրամփը հայտարարում էր, որ ես կօգնեմ, ես օգնություն կուղարկեմ։ Իրանի ժողովրդին պարոն Թրամփի օգնությունը ես հիմա ձեզ ցույց կտամ։ Սա է պարոն Թրամփի օգնությունը, որ նա ուղարկել է Իրանի ժողովրդին»,–ասաց դեսպանը և ցուցադրեց ամերիկյան հրթիռակոծության հետևանքով զոհված աշակերտուհիների մարմինների լուսանկարները։
Իրանի դեսպանը խոստովանեց, որ Իրանում մարդիկ դժգոհ են եղել սոցիալական իրավիճակից, սակայն նկատեց. «Այն պայմանները, որում այսօր գտնվում է Իրանի ժողովուրդը, պատճառը այն հանցագործությունն է, որ իրականացվել է Իրանի դեմ, քանի որ Իրանը ցանկանում էր անկախ լինել, իսկ այդ ուժերը ցանկանում էին, որ Իրանը լիներ իրենց ստրուկը։ Մեր երկիրը ենթարկեցին սաստիկ պատժամիջոցների, որոնց որևէ երկիր նույնիսկ մեկ ամիս չէր կարող դիմանալ։
Երբ մի խումբ մարդիկ տնտեսական պայմաններից իրենց դժգոհություն են ցանկանում արտահայտել խաղաղ ցույցի շրջանակներում, նրանք ուղարկում են իրենց կազմակերպված հանցավոր խմբերի ներկայացուցիչներին, փորձելով դա վերածել խառնաշփոթի և անհանգստության։ Հետո էլ հայտարարում են, թե ինչու է Իրանի ոստիկանությունը թիրախավորում այդ զինված մարդկանց, որոնք կրակում են անվտանգային ուժերին»,–ասաց Խալիլ Շիրղոլամին՝ համոզմունք հայտնելով, որ Իրանի ժողովուրդը երբեք իր հայրենիքը չի վաճառի օտարներին։
