Նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը Իրանի սահմանադրական օրենսդրությանը համապատասխան իրականացվող ընթացակարգ է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Մոջթաբա Խամենեիի՝ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրությունը։
«Այս որոշումը կայացվել է իրանական կողմից՝ այդ պետության սահմանադրական իրավունքին համապատասխան ձևով», – նշել է նա։
Մոջթաբա Խամենեին զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 8-ին ABC News-ին տված հարցազրույցում պնդել է, թե Իսլամական Հանրապետության հաջորդ առաջնորդը «երկար չի դիմանա» առանց Վաշինգտոնի հավանության։
