Ներկա պահին զորահավաքի նոր ալիք հայտարարելու անհրաժեշտություն չկա։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։

«Ներկայում զորահավաքի նոր ալիք հայտարարելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Մեդվեդևը։

Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում զորքերի միացյալ խմբավորմանը մասնակցելու համար զորքերում ծառայելու պայմանագրեր կնքած անձանց թիվը բավարար է բոլոր մարտական ​​առաջադրանքները կատարելու համար։

Share.