Նիկոլ Քիդմանը Las Culturistas փոդքասթի ժամանակ բացահայտել է, թե իր գործընկեր դերասաններից ում հետ է համբուրվելն ամենատհաճը։

Նա ասել է, որ 2017 թվականին «Մեծ փոքրիկ սուտ» ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեքսանդր Սկարսգարդի հետ իր տեսարանները չափազանց տհաճ էին, քանի որ դերասանը նկարահանումներից առաջ ֆալաֆելով սենդվիչ էր կերել։

IMG_7959.jpeg (104 KB)

«Ես պետք է համբուրեի նրան, և նա պարզապես ֆալաֆել կերավ։ Ես ասացի. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, Ալեքս։ Հենց հիմա դիր ֆալաֆելը մի կողմ»,-ասել է Քիդմանը։

Դերասանուհին հավելել է, որ դրանից հետո Սկարսգարդը, հավանաբար, այլևս երբեք ֆալաֆել չի կերել համբույրի տեսարաններից առաջ։ «Ես ասացի. «Համբույրից կամ սիրային տեսարաններից առաջ ֆալաֆել չկա»։

«Ես չեմ կարողանում տանել բերանի տհաճ հոտը։ Դա ինձ համար անընդունելի է։ Նույնիսկ եթե դա աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է, եթե նա վատ հոտ ունի, ես ասում եմ «ո՛չ», – ընդգծել է դերասանուհին։

IMG_7960.jpeg (92 KB)

Նիկոլը նաև ասել է, որ «թեթևացում» է զգացել, երբ COVID-ից հետո ժամանակավորապես կորցրել է հոտառությունը. «Վերջապես ես ազատ եմ»։

Վերջապես, Քիդմանն անվանել է ամենաանուշաբույր հայտնիին. «Ռիհաննան։ Անկասկած։ Դա պարզապես հարբեցնող է. ես կարող էի նրան հետևել ամենուր»,-կիսվել է դերասանուհին։

Share.