Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գրանցել են իրենց ամուսնությունը և այժմ պաշտոնապես ամուսիններ են, գրում է Mediahub-ը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը իր սոցցանցում գրել էր. «Տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։»։

Այս գրառումը սխալ մեկնաբանությունների առիթ է տվել, որովհետև հայ հասարակությունումխոսակցական լեզվում, «քաղաքացիական ամուսնությունը» նշանակում է համատեղ կյանք, բայց պաշտոնական ձևակերպմամբ քաղաքացիական ամուսնությունը պետական իշխանության մարմիններում (զագսի մարմիններում) գրանցումն է։

Մինչ այս, Փաշինյանի` ավանդական արժեքներին հավատարիմ մնալու հայտարարությունների ֆոնին, բազմաթիվ քննադատություններ են հնչել, որ նրանք երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը ԶԱԳՍ–ում և չեն ամուսնացել եկեղեցում։

Share.