«Իսպանիան զրպարտել է մեր հերոսներին՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին, աշխարհի ամենաբարձր բարոյական չափանիշներով բանակի զինվորներին: Հետևաբար, ես հրամայել եմ վտարել Իսպանիայի ներկայացուցիչներին Կիրյաթ Գաթի համակարգող կենտրոնից, երբ Իսպանիան բազմիցս որոշել է հակադրվել Իսրայելին»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Նա, ով հարձակվում է Իսրայելի վրա՝ փոխանակ հարձակվի ահաբեկչական ռեժիմների վրա, տարածաշրջանի ապագայի հարցերում մեր գործընկերը չի լինի: Ես պատրաստ չեմ հանդուրժել այդ երեսպաշտությունն ու այդ թշնամանքը: Ես որևէ երկրի թույլ չեմ տա քաղաքական պատերազմ մղել մեր դեմ՝ առանց դրա համար  հատուցելու», – հայտարարել է Նեթանյահուն:

Share.