ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում դաշինքի երկրների ամենամյա գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք երկուսս էլ գիտենք, թե որքան կարևոր է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությունը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ռյուտեն արձագանքել է ֆոն դեր Լայենի խոսքերին՝ ընդգծելով երկու կազմակերպությունների միջև աշխատանքի հստակ բաժանումը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Share.