ՆԱՏՕ-ի երկրները մեկ շաբաթվա ընթացքում 24 թռիչք են կատարել Բելառուսի տարածքում գտնվող թիրախների հետախուզման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
«Այս շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական օդուժի 24 թռիչք է գրանցվել Բելառուսի Հանրապետության նկատմամբ», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
