Նավթի գինը սկսել է կտրուկ իջնել Հորմուզի նեղուցի մասին Իրանի հայտարարությունից հետո, տեղեկացրել է Bild-ը։

Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը երեկվա համեմատ նվազել է ավելի քան 7 տոկոսով՝ մոտ 91 դոլար (երեկ այն մոտ 100 դոլար էր): Նմանատիպ միտում է նկատվում նաև WTI նավթի դեպքում։

Այսպես է շուկան, ամենայն հավանականությամբ, արձագանքում Իրանի այն հայտարարությանը, որ Իսրայելի և Լիբանանի միջեւ հրադադարի ընթացքում նավերին թույլատրվելու է անցնել Հորմուզի նեղուցով։

Share.