Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն անկում են ապրում՝ շարունակելով նախորդ օրվա սակարկությունների ժամանակ արձանագրված նվազման միտումը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի համար 108.10 դոլարով, ինչը նախորդ փակման համեմատ նվազել է 1.77 դոլարով (1.61%-ով)։ Նախորդ օրն այս պայմանագրերը նվազել են 4.57 դոլարով (4%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 109.87 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի հունիսյան ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 1.86 դոլարով (1.82%)՝ մեկ բարելի համար հասնելով 100.41 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում դրանց գինը նվազել է 4.15 դոլարով (3.9%)՝ մեկ բարելի համար հասնելով 102.27 դոլարի։
