ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարել է, որ կողմերը շարունակում են զարգացնել երկկողմ հարաբերությունները։
«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում և նոր ուղի նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները», — ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով. «Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին»։
