Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ եւ ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից 0:2-ից հետո։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Հյուրերից աչքի ընկան իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն ու դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը։
«Յուվենտուսի» գոլերը խփեցին ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին եւ ֆրանսիացի պաշտպան Պիեր Կալյուլյուն։
«Յուվենտուսը» 46 միավորով չորրորդն է, «Լացիոն» 8-րդ տեղում է՝ 33 միավոր։
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Յուվենտուս» – «Լացիո»՝ 2:2 (տեսանյութ)
Ուեսթոն Մաքենի, 59, Պիեր Կալյուլու, 90+6 – Պեդրո Ռոդրիգես, 45+2, Գուստավ Իսակսեն, 47
